Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետյան կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն որոշման 1-ին, 3-րդ, 6-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 6-ի թիվ 58-Ա որոշումը և Հունան Հայկազի Սարգսյանի օգոստոսի 14-ի դիմումը.
որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Գտաշեն/ սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 37,23119 հեկտար 5-րդ կարգի արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-035-0309-0001), 65,11055 հեկտար 5-րդ կարգի արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-035-0307-0001), 62,63641 հեկտար 5-րդ կարգի արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-035-0317-0001), 30,22011 հեկտար 5-րդ կարգի արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-035-0308-0001-0002) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով մեկ տարի ժամկետով տրամադրել վարձակալության քաղաքացի Հունան Հայկազի Սարգսյանին և կնքել պայմանագիր՝ պարզ գրավոր ձևով:
2. Որոշման 1-ին կետում նշված հողամասի տարեկան վարձավճարի չափը սահմանել 131760 (հարյուր երեսունմեկ հազար յոթ հարյուր վաթսուն) Հայաստանի Հանրապետության դրամ: