Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով .
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրում տեղակայված Վահան Միքայելի Միքայելյանի սեփականությունը հանդիսացող 08-096-0007-0003 կադաստրային ծածկագրով 0,02426 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայր, 4-րդ փողոց, 15 հողամաս: