Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով քաղաքացի Գոռ Ռաֆայելի Խեչոյանի 2023 թվականի թվականի հունվարի 16-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին որոշում է` 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի Մարզի Ամասիա համայնքի բնակավայր Զորակերտ գյուղ Դարիկի վարչական տարածքում գտնվող «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ Հայաստանի Հանրապետության 1993 թվականի սեպտեմբերի 10-ի սեփականության վկայագիր թիվ 14&3) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, բնակավայր Զորակերտ գյուղ Դարիկի 2-րդ փողոց, 2 շինություն հասցեում գտնվող, 1169,5 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքի պահպանման ու սպասարկման համար նախատեսված, համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 08-039-0108-0023 կադաստրային ծածկագրով 0,1 հեկտար հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 92,4 (իննսուներկու ամբողջ չորս տասնորդական) Հայաստանի Հանրապետության դրամ, 0,26001 հեկտար հողամասի համար 240249 (երկու հարյուր քառասուն հազար երկու հարյուր քառասունինը) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համար 46.100.00007, հարկ վճարողի հաշվառման համար՝05900058):
2. Համայնքի ղեկավար` Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Ագրոհոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը: |