|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 հոկտեմբերի 2024 թվականի N 96-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՔՆԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐ՝ ԱՐԵԳՆԱԴԵՄ/ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 7496,0 ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 08-018-0028-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 3-րդ կետի ՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի (Արեգնադեմ բնակավայր՝ փողոց 15, թիվ 6 ) սեփականությունը հանդիսացող, 7496,0 քառակուսի մետր մակերեսով, 08-018-0028-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ միջնակարգ դպրոց կառուցելու նպատակով:
2. Կատարել գլխավոր հատակագծի փոփոխություններ՝ օրենքով սահմանված կարգով: |
Կողմ -8 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ ՄԱՐԴՈՅԱՆ ԳԵՂԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(495.54 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|