Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է՝ Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հերթական նիստի օրակարգը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 116-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի պաշտոնային դրույքաչափը սահմանելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Նանե մանկապարտեզ», «Ամասիայի համայնքային գրադարան», «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» «Ամասիայի սոցիալ-կրթական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2025 թվականի քանակը, հաստիքացուցակները եվ պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի 2025 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
5. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
6. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական տարածքներում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների հաստատման դրույքաչափերի սահմանման մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
8. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան): 9. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող հողերից հողամասեր օտարելու, օտարման մեկնարկային գինն ու պայմանները հաստատելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
10. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքում անհատական շարժունակության/տեղաշարժման/ միջոցներով երթևեկության թույլատրելի և արգելված վայրերը սահմանելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
11. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման կառավարման տեղական պլանը հաստատելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):
12. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին (Զեկուցող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան): |