Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Նանե Մանկապարտեզ» և «Ամասիայի Մարզամշակութային Կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2022 թվականի քանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 36-Ա որոշման թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ: |