Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանվարչապետի2001 թվականի oգոuտոuի 13-ի թիվ 599 որոշմամբստեղծվածհողերի oգտագործմանժամանակավորuխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 28-ի թիվ 29 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
1 . Հաստատել՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի (բնակավայր՝ Ջրաձոր) հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի 0.04 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 08-096-0317-0013)փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ կապի օբյեկտների գործառնական նշանակության կատեգորիա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասը օտարելու, այդ հողամասում «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարժական կապի կայան տեղադրելու և վերջինիս գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝
1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,
2) հողամասինպատակայիննշանակությանփոփոխությանևհողերիընթացիկհաշվառմանտվյալներիհիմանվրահամայնքիհողայինհաշվեկշռումկատարելհամապատասխանփոփոխություն: