Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում գտնվող քաղաքացի Հերմինե Կորյունի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 91,79 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինություններն օրինական ճանաչելու մասին » թիվ 383-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Որոշման վերնագրում, նախաբանում և բովանդակության մեջ <<91,79 >> թիվը փոխել <<120,5>> թվով:
2. Որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.<< 2.Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 38753 (երեսունութ հազար յոթ հարյուր հիսուներեք ) Հայաստանի Հանրապետության դրամ։>>: