Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի թիվ 912-Նորոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 8-րդ, 11-րդ, կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2–րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում գտնվող Արմեն Հարությունի Իգիթյանին /հետագայում քաղաքացի/ սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 22052019/ 08-029-0006-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,2468 հեկտար հողամասում /հասցեն՝ մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Գառնառիճ , 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 հողամաս/ ինքնակամ կառուցված բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականիմայիսի 18–ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված օրինականացման պայմաններին, շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դրանք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք և ինքնակամ կառույցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024HCHPPP ծածկագրով , հիմք ընդունելով Արմեն Հարությունի Իգիթյանի 2024 թվականի դեկտեմբերի 02-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում գտնվող, Արմեն Հարությունի Իգիթյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 22052019/ 08-029-0006-0023 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,2468 հեկտար հողամասում /հասցեն՝ մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Գառնառիճ, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, 2 հողամաս/ ինքնակամ կառուցված 172,03 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և դա համարել քաղաքացու սեփականությունը։
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բյուջե պետք է վճարի 55350 (հիսունհինգ հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճար:
3. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով։