Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 2-րդ, 8-րդ, 9-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի Նորայր Հաբեթնակի Մկրտչյանի 2025 թվականի հունվարի 14-ի դիմումը ՝ համայնք Ամասիա բնակավայր Ողջի 6-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեավորմամբ սեփականության իրավունքով պատկանող հողամասում / հիմքը` անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 1201486 վկայական/ ինքնակամ կառուցված` 46,65 քառակուսի մետր մակերեսով շինություններն օրինականացնելու վերաբերյալ, հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և որպես ինքնակամ կառույց հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024EMTGFZ ծածկագրով,
Որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակավայր Ողջի 6-րդ փողոց, 1 բնակելի տուն հասցեում Նորայր Հաբեթնակի Մկրտչյանին, Անահիտ Ավետիսյանին, Հաբեթնակ Նորայրի Մկրտչյանին, Արթուր Նորայրի Մկրտչյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,5888 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված`46,65 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շինությունները ճանաչել օրինական։
2.Շինությունների օրինականացման համար սահմանված վճարը կազմում է 15100(տասնհինգ հազար հարյուր ) Հայաստանի Հանրապետության դրամ։
3.Վճարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Պարտավորեցնել հողի սեփականատիրոջը սահմանված կարգով և ժամկետում կատարել օրինականացման համար սույն որոշմամբ սահմանված վճարումը և անշարժ գույքի նկատմամբ իրավունքը ենթարկել պետական գրանցման: