Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 2-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2023 թվականի N 2-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 4-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

որոշում է`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. Վարչական բյուջեի մնացորդ տողը լրացնել՝ 47931,4 հազար դրամ, Ֆոնդային բյուջեի մնացորդ տողը լրացնել՝ 12316,1 հազար դրամ, Վարչական բյուջեի 47931,4 հազար դրամը ուղղել ֆոնդային բյուջե:

1. Եկամտային մաս՝ 1) «Տող 1121»` «33284,1» թիվը փոխարինել «33668,2» թվով, 2) «Տող 1113»` «31316,8» թիվը փոխարինել «31746,2» թվով, 3) «Տող 1261»` «0» թիվը փոխարինել «40264,8» թվով:

2. Ծախսային մաս, ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ 1) «Բաժին 1, խումբ 1, դաս 1, հոդված 5122»` «0» թիվը փոխարինել «3680,7» թվով, 2) «Բաժին 1, խումբ 6, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «1200,0» թվով, 3) «Բաժին 4, խումբ 5, դաս 1, հոդված 5113»` «0» թիվը փոխարինել «88253,3» թվով, 4) «Բաժին 4, խումբ 5, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «1224» թվով, 5) «Բաժին 6, խումբ 4, դաս 1, հոդված 5112»` «0» թիվը փոխարինել «5474,7» թվով, 6) «Բաժին 6, խումբ 4, դաս 1, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «229,6» թվով, 7) «Բաժին 8, խումբ 2, դաս 3, հոդված 5134»` «0» թիվը փոխարինել «450,0» թվով, 8) «Բաժին 9, խումբ 2, դաս 1, հոդված 4637»` «0» թիվը փոխարինել «813,5» թվով:


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՄԱՐԴՈՅԱՆ ԳԵՂԱՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(608.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner