Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 08-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐԴԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-028-0112-0046 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 7.00239 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 08-028-0112-0050 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.24734 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ , 08-028-0112-0047 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.50095 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 08-028-0112-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.44588 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, 08-028-0112-0001 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 1.02126 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 19-րդ կետի և 55-րդ կետի 3) ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 16-ի թիվ 15 դրական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.

ո ր ո շ ու մ է

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի գլխավոր հատակագծում կատարված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 08-028-0112-0046 կադաստրային ծածկագրով 7.00239 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 08-028-0112-0050 կադաստրային ծածկագրով 0.24734 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, 08-028-0112-0047 կադաստրային ծածկագրով 0.50095 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, 08-028-0112-0053 կադաստրային ծածկագրով 0.44588 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 08-028-0112-0001 կադաստրային ծածկագրով 1.02126 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, արոտավայրը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի կատեգորիա փոխելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասը օգտագործման տրամադրելու, այդ հողամասում հրաբխային խարամի արդյունահանում իրականացնելու նպատակով և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին

1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,

2) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner