Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 19-րդ կետի և 55-րդ կետի 3) ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 16-ի թիվ 15 դրական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
ո ր ո շ ու մ է 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի գլխավոր հատակագծում կատարված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 08-028-0112-0046 կադաստրային ծածկագրով 7.00239 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 08-028-0112-0050 կադաստրային ծածկագրով 0.24734 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, 08-028-0112-0047 կադաստրային ծածկագրով 0.50095 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը, 08-028-0112-0053 կադաստրային ծածկագրով 0.44588 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, 08-028-0112-0001 կադաստրային ծածկագրով 1.02126 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը, արոտավայրը, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության ընդերքի օգտագործման համար տրամադրված հողերի կատեգորիա փոխելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասը օգտագործման տրամադրելու, այդ հողամասում հրաբխային խարամի արդյունահանում իրականացնելու նպատակով և գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին
1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,
2) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն: |