Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 3-րդ կետի ՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի (Արեգնադեմ բնակավայր՝ փողոց 15, թիվ 6 ) սեփականությունը հանդիսացող, 7496,0 քառակուսի մետր մակերեսով, 08-018-0028-0011 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ միջնակարգ դպրոց կառուցելու նպատակով:
2. Կատարել գլխավոր հատակագծի փոփոխություններ՝ օրենքով սահմանված կարգով: |