Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 29-Ն որոշման 1-ին կետով հաստատաված կարգի 16-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և հիմք ընդունելով, որ նշված քաղաքացիները համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունեն և անապահով են՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2024թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի թվով 10/տասը/ բնակիչների տրամադրել միանվագ դրամական օգնություն ընդամենը՝ 305,000/երեք հարյուր հինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
1. Ռուսլան Հայրիյան /Գտաշեն/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
2. Մարինե Երեմյան /Ծաղկուտ/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
3. Աշխեն Խանիկյան/Բանդիվան / - 50. 000/ հիսուն հազար դրամ/,
4. Օֆելյա Գևորգյան/ Արեգնադեմ - 30. 000/ երեսուն հազար դրամ/,
5. Անդրանիկ Ավետիսյան/ Բանդիվան/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
6. Ռոզա Կաթունյան/ Ամասիա/ - 30. 000/ երեսուն հազար դրամ/,
7. Կիմա Բաղդասարյան/ Ամասիա/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
8. Անահիտ Միկոյան/Բյուրակն/ - 30.000/ երեսուն հազար դրամ/
9. Արա Խաչատրյան / Գտաշեն/ - 40.000/քառասուն հազար դրամ/
Կոմիտաս Ավետիսյան /Բանդիվան/ - 25.000/ քսանհինգ հազար դրամ/: