Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 56-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններ իրականացրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վելիխան Աշոտի Բադասյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 139,23 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունն և անասնաշենքը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-038-0002-0005 կադաստրային ծակագրով 0,12713 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Զարիշատ, 1-ին փողոց, 5բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը
որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 139,23 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունն և անասնաշենքը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-038-0002-0005 կադաստրային ծակագրով 0,12713 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Զարիշատ, 1-ին փողոց, 5բնակելի տուն) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքով՝ ուղղակի կարգով 117470 (հարյուր տասնյոթ հազար չորս հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 293880 (երկու հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 411350 (չորս հարյուր տասնմեկ հազար երեք հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Վելիխան Աշոտի Բադասյանին /անձնագիր՝ AR0527247, տրված` 021 կողմից, 01.012.2017, հաշվառման հասցե` գյուղ Զարիշատ , փողոց 1, տուն 5):
2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Վելիխան Աշոտի Բադասյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: