Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի դրույթներով , Հայաստանի Հանրապետության կառավարության2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի «գ» ենթակետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 80-Ա որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչներ Հրաչ Վարուժանի Հակոբյանին, Հայարփի Վարուժանի Հակոբյանին, Սիրարփի Վարուժանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի վկայական՝ 27022024-08-0048 Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի, Ամասիա բնակավայրի 25-րդ փողոց, 6/1 հասցեում գտնվող, 38,61 քառակուսի մետր մակերեսով ավտոտնակի պահպանման ու սպասարկման համար նախատեսված, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0074-0131 կադաստրային ծածկագրով, 0,0053 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին, տվյալ հողամասի կադաստրային գնի չափով՝ 1 (մեկ) քառակուսի մետրը՝ 141,9 (հարյուր քառասունմեկ հազար ինը ամբողջ) Հայաստանի Հանրապետության դրամ, 0,0053 հեկտար հողամասի համար 7510(յոթ հազար հինգ հարյուր տասը) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել քաղաքացի Հրաչ Վարուժանի Հակոբյանին (անձնագիր՝АТ0657243, տրված է 05.02.2021, 021-ի կողմից) և Կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր: 2. Սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարել անշարժ գույքի սեփականատերերի միջոցների հաշվին: