Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Անահիտ Սերյոժայի Մելոյանը, իր 2023 թվականի հունիսի 30-ի դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 9,3 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության առևտրի սրահը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշնակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0049-0064 կադաստրային ծակագրով 0,00133 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 2-րդ փողոց, 1/5առևտրի սրահ) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Ո ր ո շ ու մ է 1. Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 9,3 քառակուսի մետր բնակավայրերի նպատակային նշանակության շինությունը (գործառնական նշանակությունը` առևտրի սրահը) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասրարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0049-0064 կադաստրային ծակագրով 0,00133 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 2-րդ փողոց, 1/5առևտրի սրահ) գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 1890(հազար ութ հարյուր իննսուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 44863(քառասունչորս հազար ութ հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 46753 (քառասունվեց հազար յոթ հարյուր հիսուներեք), արժեքով վաճառել կառուցապատող քաղաքացի` Անահիտ Սերյոժայի Մելոյանin /նույնականացման քարտ՝ 010574770, տրված` 021 կողմից, 30 հուլիսի 2018 թվականին, հաշվառման հասցե` գյուղ Արդենիս, 4-րդ փողոց, տուն 4/:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ |