Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ սահմանված «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգի» 28-րդ կետի, 29-րդ կետի 3-րդ ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով.
ո ր ո շ ու մ եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Շաղիկ բնակավայրում տեղակայված համայնքային սեփականություն հանդիսացող 08-088-0005-0001 կադաստրային ծածկագրից 0,00685 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Շաղիկ բնակավայր, 1-ին փողոց, 20 շինություն: