Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի թիվ 912-Նորոշմամբ հաստատված կարգի 2-րդ, 8-րդ, 11-րդ, կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2–րդ մասի դրույթներով և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում գտնվող Գագիկ Համազարի Արաքյանի /հետագայում քաղաքացի/ սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 24022020-08-0030/ 08-029-0015-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1,82 հեկտար հողամասում /հասցեն՝ մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Գառնառիճ, 2-րդ փողոց, 10 բնակելի տուն/ ինքնակամ կառուցված բնակելի տունը բավարարում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականիմայիսի 18–ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված օրինականացման պայմաններին, շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, դրանք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք և ինքնակամ կառույցը հաշվառված է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024GY9Y2Q ծածկագրով , հիմք ընդունելով Գագիկ Համազարի Արաբյանի 2025 թվականի մարտի 01-ի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում գտնվող, Գագիկ Համազարի Արաբյանի սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 24022020-08-0030/ 08-029-0015-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 1,82 հեկտար հողամասում /հասցեն՝ մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Գառնառիճ, 2-րդ փողոց, 10 բնակելի տուն / ինքնակամ կառուցված 73,50 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և դա համարել քաղաքացու սեփականությունը։
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բյուջե պետք է վճարի 23640 (քսաներեք հազար վեց հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճար:
3. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով։