Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 45-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2025 թվականի N 45-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակարանը նվիրատվության կարգով Աշոտ Վելիխանի Հակոբյանի ընտանիքին օտարելու մասին» թիվ 12-Ա որոշման բովանդակության հատուկ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

1) «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ամասիա, փողոց 2, փողոց 29, 3 բնակարան հասցեում 46,04 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարանը/անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 30102017-08-0021/,ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, յուրաքանչյուրին հավասար բաժիններով նվիրել բնակարանի վարձակալ Աշոտ Վելիխանի Հակոբյանի ընտանիքին՝/հետագայում Նվիրառուներ/:

2) Անշարժ գույքի նկատմամբ համասեփականատեր ճանաչել՝ Աշոտ Վելիխանի Հակոբյանին Ալվարդ Սուրենի Հովսեփյանին:

3) Աշոտ Վելիխանի Հակոբյան ½ մաս

4) Ալվարդ Սուրենի Հովսոփյան ½ մաս

5) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Նվիրառուներիի հետ կնքել անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման և իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերի կատարումը վերապահել Նվիրառուներին:»


Կողմ -8

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(607.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner