Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 113-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 84-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ, 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

որոշում է՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում Կարինե Թորոսյանի սեփականությունը հանդիսացող 0,67 հեկտար և 0,345 հեկտար բնակելի կառուցապատման նշանակության հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար համաձայնություն տալու մասին» թիվ 84-Ա որոշման բովանդակությունը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում Շիրակ-5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Ամասիա համայնքի Ողջի բնակավայրի տարածքում գտնվող խեցգետնի արտադրամաս կառուցելու համար նախատեսված Կարինե Թորոսյանի սեփականությունը հանդիսացող 08-091-0013-0008 կադաստրային ծածկագրով 0,67 հեկտար և 08-091-0013-0009 կադաստրային ծածկագրով 0,345 հեկտար բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ այդ հողամասում խեցգետնի արտադրամաս կառուցելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Շիրակ-5 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին:»:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner