Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ (ԲՆԱԿԱՎԱՅՐ` ԱՄԱՍԻԱ) ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՔԱՅԵԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՍԱՊԱՏՄԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ( ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ) ԵՎ ՆՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ, ՈՒՂՂԱԿԻ ԿԱՐԳՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդված 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  N 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած քաղաքացի Սամվել Մուքայելի Պողոսյանի, իր 2023 թվականի հունիսի 30-ի դիմումով, ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 2,2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման (գործառնական նշանակությունը` առևտրի և սպասարկման օբյեկտ) շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  բնակավայրերի  նպատակային նշնակության, հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0051-0001 կադաստրային ծակագրով 0,00138 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 2-րդ փողոց, 34/1) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը,  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

 

Ո ր ո շ ու մ  է.

1.  Համայնքի ղեկավարի առաջարկությամբ, տալ համաձայնություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված 2,2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման (գործառնական նշանակությունը` առևտրի և սպասարկման օբյեկտ) շինությունը և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի  նպատակային նշանակության, հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0051-0001 կադաստրային ծակագրով 0,00138 հեկտար մակերեսով հողամասի (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա 2-րդ փողոց, 34/1) ուղղակի վաճառքով  գնման նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով 1960 (հազար ինը հարյուր վաթսուն)Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 10620 (տասը հազար վեց հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 12573 (տասներկու հազար հինգ հարյուր յոթանասուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով  վաճառել կառուցապատող քաղաքացի` Սամվել Մուքայելի Պողոսյանին /անձնագիր՝ АV0269723, տրված` 021 կողմից,  17.06.2022, հաշվառման հասցե` քաղաք Գյումրի, Մարատի փողոց, 1 տուն):

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին.

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

3. Որոշումն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին այն անձանց առձեռն կամ օրենքով սահմանված այլ կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից, որոնց ուղղված է ակտը, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ :   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner