Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներվ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի 2024 թվականի հունվարի 26-ի թիվ 154-Ա հրամանը, «ՀԵՆԴՀԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված օգտակար հանածոյի արդյունահանման և /կամ/ թափոնների վերամշակման 26.01.2024 թվականի NՊ-729պայմանագիրը, որոնցով ««ՀԵՆԴՀԱՅ»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թույլատրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի տարածքում գտնվող հանքավայրում 20 տարի ժամկետով իրականցնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքները և հաշվի առնելով «ՀԵՆԴՀԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր տնօրենի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է`
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրում հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկին, ըստ որի նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի տարածքում գտնվող 1,3363 հեկտար և 4,10528 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասերը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակություն՝ ընկերության կողմից այդ հողամասում հանքավայրում արդյունահանում կազմակերպելու և հողամասի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան թույլատրված հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գտաշեն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: