Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ /ԲՆԱԿԱՎԱՅՐ ՋՐԱՁՈՐ / «ՄՈՒՍԱՀԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանա¬կավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի մարտի 4-ի թիվ 16 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին

ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմաններում գտնվող (բնակավայր՝ Ջրաձոր) հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` «Մուսահա» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությանը պատկանող 0,119676 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության հողերից արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 08-096-0516-0040) փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ էներգետիկայի գործառնական նշանակության կատեգորիա, «Մուսահա» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերության կողմից այդ հողամասում էլեկտրական էներգիայի արտադրության գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝

1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,

2) հողամասի նպատակային նշանակության փոփոխության և հողերի ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner