Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Հաշվետվություններ
 
Բնակավայրերում առաջնային խնդիրների վերհանման և դրանք համայնքի կայյքի մասնակցային բյուջետավորում բաժնում որպես առաջարկ-նախագիծ ներկայացնելու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել Ողջի,Մեղրաշատ և Բյուրակն բնակավայրերում
Ներկայացման ամսաթիվ` 17 հունիս 2025
Հաշվետու ժամանակահատված
17 հունիս 2025թ. - 18 հունիս 2025թ.

Ինչպիսի՞ խնդիրներ կան վարչական բնակավայրերում և ըստ բնակիչների,որոնք՞ են առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները և ինչպես այդ խնդիրները ներկայացնել համայնքի կայքի մասնակցային բյուջետավորում բաժնում:
📌📌📌 Հենց այս հարցերն են քննարկվել այսօր բնակիչների և Ամասիա համայնքի ղեկավարի տեղակալներ՝ Արտավազդ Ղուկասյանի և Արթուր Մանուկյանի,համայնքի ղեկավարի խորհրդական Արթուր Մկրտումյանի հետ հանդիպումներում:
📌📌📌 Համայնքապետարանի աշխատակազմը եղել է Ողջի,Մեղրաշատ և Բյուրակն գյուղերում:Ակտիվ ու կառուցողական քննարկման ընթացքում բնակիչները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները: Վերջնական քննարկման արդյունքում յուրաքանչյուր բնակավայրից առանձնացվել են  առաջնահերթ լուծման անհրաժեշտություն ունեցող խնդիրները, բնակիչներին ծանոթացվել է մասնակցային բյուջետավորման ընթացակարգի մասին և բացատրվել է, թե ինչպես այդ խնդիրները առաջարկ - նախագծի ձևով ներկայացնեն համայնքային կայքի մասնակցային բյուջետավորում բաժնում:
 




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner