Այսօր: Հինգշաբթի, 9 Հոկտեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



30 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-010-0051-0038 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՔԱՅԵԼԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի » 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 18-ի թիվ 77-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինություններ իրականացրած, Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամվել Մուքայելի Պողոսյանը իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 0,2 քառակուսի մետր մակերեսով սպասարկման սրահը և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0051-0038 կադաստրային ծակագրով 0,00137 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ  փողոց, 34/1) ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը

որոշում եմ՝

1.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 0,2 քառակուսի մետր մակերեսով սպասարկման սրահը  և նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության,հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 08-010-0051-0038 կադաստրային ծակագրով 0,00137 հեկտար մակերեսով հողամասը (հասցեն` մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 2-րդ  փողոց, 34/1) ուղղակի վաճառքով գնման նախապատվության  իրավունքով՝ ուղղակի կարգով 1950 (հազար ինը հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ հողամասի և 2575 (երկու հազար հինգ հարյուր յոթանասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ շինության համար, ընդհանուր 4525 (չորս հազար հինգ հարյուր քսանհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, արժեքով  վաճառել կառուցապատող քաղաքացի` Սամվել Մուքայելի Պողոսյանին /անձնագիր՝ AV0269723,  տրված` 021 կողմից,  2022 թվականի հունիսի 17-ին):

2.      Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով։

3.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Սամվել Մուքայելի Պողոսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner