Ի կատարումն ՀՀ Շիրակի մարզպետի 30.12.2022թ. թիվ 712-Ա որոշմամբ հաստատված Արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումների պլան»-ի 9-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված՝ ս/թ-ի հունիսի 20-ին Ամասիա համայնքի Զարիշատ բնակավայրում իմ ղեկավարությամբ անցկացնել շտաբային ուսումնավարժություն «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարահանման կազմակերպում» թեմայով:
Ուսումնավարժությունը ժամանակին նախապատրաստելու և արդյունավետ անցկացնելու նպատակով.
Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով.
Որոշում եմ՝
1. Նշանակել՝
Ուսումնավարժության ղեկավարի տեղակալ – համայնքի ղեկավարի տեղակալ` Ա.Ղուկասյան Ուսումնավարժության արդյունքների ամփոփման խմբի պետ – աշխատակազմի ղեկավար` Ս.Էգնատոսյան
2. Ուսումնավարժությունում ընդգրկել՝ տարահանման հանձնաժողովը, կազմավորումների ղեկավարներին
3. ՈՒսումնավարժության ղեկավարի տեղակալին՝
1)մշակել և մինչև 09.06.2023թ. իմ հաստատմանը ներկայացնել ուսումնավարժության անցկացման փաստաթղթերի փաթեթը,
2) կազմակերպել ուսումնավարժության մասնակիցների նախապատրաստումը,
3)ուսումնավարժությանը պատրաստ լինելու մասին զեկուցել մինչև 19.06.2023թ.
4. Ուսումնավարժության մասնակիցներին` պատրաստ լինել զեկուցելու ուսումնավարժության ընթացքում կատարած միջոցառումների մասին
5. Սույն որոշումը ծանոթացնել ուսումնավարժության մասնակիցներին:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ: