Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի 1-ին փողոց, 1/1 հողամաս հասցեում գտնվող, 08-033-0107-0018 կադաստրային ծածկագրով, 1,2601 հեկտար մակերեսով հողամասն ըստ նպատակային նշանակության, 20 տարի ժամկետով տրամադրել վարձակալության ԴԱՆՍԱՌ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերուրթյանը /այսուհետ՝ Վարձակալ/:
2. Տարեկան վարձավճարը 1 հեկտարի համար սահմանել 45,000 /քառասունհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն Վարձակալի հետ կնքել անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: |