Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող 08-010-0028-0018 կադաստրային ծածկագրով հողամասի վրա քաղաքացի Արթուր Գագիկի Մինասյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված շինությունները և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 275-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում և հիմնական մասում գրված «163,32 քառակուսի մետր» թվերն ու բառերը փոխարինել «127,4 քառակուսի մետր ներքին և 163,32 քառակուսի մետր արատաքին մակերեսով»թվերով ու բառերով: