Այսօր: Ուրբաթ, 14 Մարտի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 46-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հուլիսի 2022 թվականի N 46-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի  ավագանին 

 

որոշում է.

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականի հուլիսի 6-ի հերթական  նիստի  օրակարգը՝

 

1.     Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի հաղորդումը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2022 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին ի գիտություն ընդունելու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

2.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 18-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

3.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող բնակելի տունը, ավտոտնակը եվ նրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նվիրատվության կարգով քաղաքացի Սուսաննա Համազասպի Մաթևոսյանին օտարելու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

4.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  հողամասում (բնակավայր` Հողմիկ) քաղաքացի Վարդուշ Կնյազի Հարոյանի  կողմից ինքնակամ կառուցված, օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը  համարված բնակավայրերի նպատակային նշանակության շինությունները (բնակելի տուն, ավտոտնակ, հացատուն) և նրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի կարգով կառուցապատողին վաճառելու համար համաձայնություն տալու մասին:

 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

5.    Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերը  բաց մրցույթով վարձակալության տրամադրելու  եվ վարձակալության տրամադրման պայմանները հաստատելու մասին:

 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

6.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նոր կազմը համալրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ոչ պետական հատվածը ներկայացնող անդամի առաջադրման մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

7.    Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Ամասիա համայնքի բյուջեից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի «Արմաթ» ինժեներական  լաբորատորիաներին դրամաշնորհ հատկացնելու   մասին:

 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան) :

8.   Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Ամասիա համայնքի բնակիչներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին:

 (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

9.   Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմանում գտնվող /բնակավայր՝ Բյուրակն/, համայնքի սեփականություն հանդիսացող  08-033-0144-0001 կադաստրային ծածկագրով  0.160106 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրի հողերի կատեգորիա, հասարարական կառուցապատման գործառնական նշանակություն փոխելու համար համաձայնություն տալու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

10.Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի կողմից 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Հայաստանի  Հանրապետության  Շիրակի մարզի Ամասիա համայնքի հողային  հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

11.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի համայնքային գրադարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպության փոխանցման ակտերը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ամասիայի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակները հաստատելու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

12.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու համար համաձայնություն տալու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

13.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմերը որոշելու մասին:

(Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

14.  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի առաջին նիստի գումարման օրը և ժամը սահմանելու մասին: (Զեկուցող՝  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյան):

 


Կողմ -8

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՆԱԻՐԱ

ԱԽՑԽԵՑՅԱՆ ԷԴՈՒԱՐԴ

ԱՐՍԵՆՅԱՆ ԶԱՐԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԵՆՐԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՋԵՄՄԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(2.13 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner