Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 2-րդ կետով սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի, 50-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Արսեն Եփրեմի Զաքարյանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի դիմումը
ո ր ո շ ու մ եմ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայրում տեղակայված Արսեն Եփրեմի Զաքարյանի սեփականությունը հանդիսացող 08-066-0014-0004 կադաստրային ծածկագրով 0,296747 հեկտար մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ`
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Հողմիկ բնակավայր, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 1 բնակելի տուն :