Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիահամայնքի ավագանին
որոշում է՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական տարածքում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ հանձնաժողովի նախագահ – Ջեմմա Հարությունյան - Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար հանձնաժողովի անդամներ՝ Ղուկասյան Արտավազդ- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Դավթյան Արտեմ – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ, Շաղոյան Վարդան – Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջատար մասնագետ, Ախցխեցյան Էդուարդ -Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու անդամ, «Ամասիա- Արփի» խմբակցություն:
2. Հանձնաժողովի կազմից նշանակել՝ աճուրդավար՝ Արտավազդ Ղուկասյանին, արձանագրող՝ Վարդան Շաղոյանին: |