Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 29-Ն որոշման 1-ին կետով հաստատաված կարգի 16-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և հիմք ընդունելով, որ նշված քաղաքացիները համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունեն և անապահով են՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2024թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի թվով 4/չորս/ բնակիչների տրամադրել միանվագ դրամական օգնություն ընդամենը՝ 115,000/հարյուր տասնհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
1. Զասենիկ Մուրադյան /Բերդաշեն/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,,
2. Դոնարա Ավետիսյան /Ողջի/ - 25. 000/ քսանհինգ հազար դրամ/,
3. Սեդրակ Էլբակյան /Բյուրակն / - 35.000/ երեսունհինգ հազար դրամ/,
4. Ռուզան Բերնեցյան / Բյուրակն/ - 30.000/ երեսուն հազար դրամ/: |