Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 22-ի թիվ 29-Ն որոշման 1-ին կետով հաստատաված կարգի 16-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և հիմք ընդունելով, որ նշված քաղաքացիները համայնքի բյուջեի նկատմամբ պարտավորություններ չունեն և անապահով են՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին.
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի 2024թվականի բյուջեի գործառնական դասակարգման 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեի» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի թվով 3 բնակիչների տրամադրել միանվագ դրամական օգնություն ընդամենը՝ 105,000 /հարյուր հինգ հազար / Հայաստանի Հանրապետության դրամ:
1. Սամվել Սաղաթելյան /բնակավայր Ամասիա /- 30,000/քսան հազար/ դրամ,
2. Գոհարիկ Ստեփանյան/բնակավայր Ամասիա /- 50,000/հիսուն հազար/ դրամ,
3. Սաթենիկ Հակոբյան /բնակավայրԱմասիա /- 25,000/քսանհինգ հազար/ դրամ: |