Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 631-Ն որոշման 1-ին կետով հաստատված խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 11-րդ և 12-րդ կետերի դրույթներով՝ ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիահամայնքիավագանին
որոշումէ.
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին կից ստեղծել խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով:
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կանոնադրությունը՝ համաձայն N1 հավելվածի:
3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նախագահ սահմանել Սամվել Էգնատոսյանին: