Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի N 12-Ն հրամանով հաստատված համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերի դրույթներով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 25-ի թիվ 10-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի 2025 թվականի հուվարի 31-ի թիվ 02.1 //00867-2025 գրությունը՝ մարզպետարանի երեք ներկայացուցների վերաբերյալ՝ հաստատված Հայաստանի հանրապետության Շիրակի մարզպետի կողմից
Ո ր ո շ ու մ եմ
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի մրցութային և ատեստավորման հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակից Սևակ Պապոյանին:
ՀԱՎԵԼՎԱԾ՝
Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Ամասիա
համայնքի ղեկավարի
2025 թվականի մայիսի 29-ի
թիվ 197-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների
Հանձնաժողովի նախագահ՝
Ջեմմա Հարությունյան (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքիղեկավար)
Հանձնաժողովի անդամներ՝
Արամ Անտոնյան (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ)
Սարգիս Մեքինյան (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ)
Շանթ Շաքարյանց (Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչ)
Արտավազդ Ղուկասյան (համայնքի ավագանու անդամ)
Էդուարդ Ախցխեցյան (համայնքի ավագանու անդամ)
Հասմիկ Մարտիրոսյան (համայնքի ավագանու անդամ)