Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի,ՀայաստանիՀանրապետության հողային օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 17-ի N 987-Ն որոշմամբ հաստատված «Գյուղատնտեսական նշանակության հողերը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի փոխադրման դեպքերի» 1-ին կետի 14-րդ ենթակետը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշումէ 1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը, որով նախատեսվում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի վարչական սահմաններում գտնվող /բնակավայր՝ Գառնառիճ/, համայնքի սեփականություն հանդիսացող 08-029-0109-0002 կադաստրային ծածկագրով 0.82587 հեկտար գյուղատնտեսական նպատակային նշանակության 4-րդ կարգի խոտհարք հողատեսքի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա, բնակելի կառուցապատման գործառնական նշանակություն, այդ հողամասում բնակչության համար բնակելի տներ կառուցապատելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասն օտարելու և հողի նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակությունները փոփոխելու նպատակով կազմել համապատասխան հողաշինարարական գործ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին: |