Այսօր: Կիրակի, 11 Մայիսի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ամասիա ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ամասիա, (0246) 22925, service.amasia@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 մարտի 2022 թվականի N 2

Ջրաձորի կավային ապարների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատում

<<ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ>> ՍՊԸ–ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ջրաձորի կավային ապարների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  քննարկումների /2-րդ հանրային քննարկում/:

 

Սույն թվականի մարտի 28-ին ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա համայնքում տեղի ունեցան <<ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ>> ՍՊԸ–ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ջրաձորի կավային ապարների հանքավայրի շահագործման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  քննարկումներ:

 

 Հանրային քննարկումներին մասնակցում էին Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջ. Հարությունյանը, <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի մասնագետ՝ Հովիկ Մեսրոպյանը, <<ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ>> ՍՊԸ–ի տնօրեն  Ն. Բաղդասարյանը և համայնքի բնակիչներ:

 

Ելույթ ունեցան

 

Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջ. Հարությունյանը նշեց, որ համայնքում իրականացնում են արդեն 2-րդ հանրային քննարկումներ: Համայնքը պատշաճ ծանուցված է, ամեն ինչ նորմայի սահմաններում է, մենք շահագրգռված ենք, որ իրականացվեն շահագործման աշխատանքներ, որ որոշակի ընտանիքներ աշխատեն, բարելավվի համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակը:

 

<<ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ>> ՍՊԸ–ի տնօրեն  Ն. Բաղդասարյանը ՝

 

Նախատեսվում է համայնքի վարչական սահմաններում իրականացնել հանքավայրի շահագործման աշխատանքներ, այդ աշխատանքները կիրականացվեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և կպահպանվեն գործող բոլոր բնապահպանական նորմերը: Ընկերությունը աջակցել է համայնքի հիմնախնդիրների լուծմանը և առավել ևս կաջակցի հետագայում հանքավայրի շահագործման ժամանակ:

 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի մասնագետ՝ Հ. Մեսրոպյանը

 

Ներկայացրեց ՀՀ օրենսդրությունը, որ համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի այս ուսումնասիրության աշխատանքները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության  փորձաքննության 1 փուլով 2 հանրային քննարկումների իրականացմամբ: Այս հանրային քննարկումներից հետո Օրենքով սահմանված կարգով ընկերությանը կտրամադրվի տեխնիկական առաջադրանք:

 

Համայնքի բնակիչները, որոնք իրենց ելույթում փաստեցին աշխատանքների իրականացման կարևորությունը համայնքի և համայնքի բնակիչների համար:

 Ամփոփելով հանրային քննարկման արդյունքները՝ մասնակիցները որոշեցին հավանություն տալ <<ՈՒՐԱԼ ԱՐՆԱՇ ՍՏՐՈՅ>> ՍՊԸ–ի կողմից ներկայացված ՀՀ Շիրակի մարզի Ջրաձորի կավային ապարների հանքավայրի շահագործման աշխատանքներին



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner