Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետի, 48-րդ, 50-րդ, 51-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով Ռաֆիկ Հարությունյանի դիմումը ՝
ո ր ո շ ու մ եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրում տեղակայված, Մանուշակ Ռուբենի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող, 08-029-0006-0015 կադաստրային ծածկագրով 0.605 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքի հասցեավորումը սահմանել հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Գառնառիճ բնակավայրի, 4-րդ փողոց, 1-ի նրբանցք 7/1 շինություն :