Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող 08-010-0049-0064 կադաստրային ծածկագրով հողամասի վրա քաղաքացի Անահիտ Լյովայի Մելոյանի կողմից ինքնակամ կառուցված օրինական ճանաչված և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը համարված առևտրի սրահը և դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով կառուցապատողին օտարելու մասին» թիվ 276-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման նախաբանում և հիմնական մասում գրված «13,3 քառակուսի մետր» թվերն ու բառերը փոխարինել «9,3 քառակուսի մետր ներքին և 13,3 քառակուսի մետր արտաքին մակերեսով»թվերով ու բառերով: