Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 59-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթներով՝Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2022 թվականի (ամենամյա) ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների կառավարման 2022 թվականի (ամենամյա) ծրագիրը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Սույնորոշումնուժիմեջէմտնումհրապարակմանըհաջորդողօրվանից: |