Այսօր: Հինգշաբթի, 6 Նոյեմբերի 2025թ.
Ամասիայի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



05 նոյեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՄԱՍԻԱ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ VAZ21214-130-20 / ՄԱԿՆԻՇԻ ՄԵՔԵՆԱՆ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով , հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության  Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող VAZ21214-130-20 / ՄԱԿՆԻՇԻ մեքենան աճուրդով օտարելու և աճուրդի  մեկնարկային գին  հաստատելու  մասին» թիվ 63-Ա որոշումը,  «Գլոբալ Փարթներս Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ  ընկերության  Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականություն հանդիսացող GAZ 53 МА/ GAZ- 53-14/ մակնիշի մեքենայի շուկայական արժեքի գնահատման վերաբերյալ  15.05.2024 թվականի   N ՇԳԳՀ-05-023/24  հաշվետվությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի աճուրդային հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 27-ի  թիվ 1 արձանագրությունը

ո ր ո շ ու մ  եմ՝

1.     Աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացի Դավիթ Պողոսի Պոդոսյանի /նույնականացման քարտ՝ 017746066, տրված 13.04.2025 թվականին , 016-ի կողմից/ հետ կնքել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի սեփականությունը հանդիսացող  VAZ21214-130-20  մակնիշի մեքենայի աճուրդ-վաճառքի պայմանագիր:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Արմինե Խասիկյանին՝ օրենքով սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպումներ և համայնքային գույքի ցանկում  փոփոխություններ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՋԵՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Շիրակի մարզ, գ. Ամասիա, 26 փող. 19 շենք
(0246) 22925
service.amasia@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50204622@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՄԱՍԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner