Քաղաքացի Անդրանիկ Վարդգեսի Քևնակսզյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա  համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի 1-ին փողոց 82բնակելի տուն  հասցեի 08-033-0015-0025 կադաստրային ծածկագրերով հողամասի տարածքում գտնվող 0,3010 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան  և բնակելի նշանակության շինությունների նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
 
Հաշվի առնելով, որ 0,3010 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, շենքերը և շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կադաստրի կոմիտեում հաշվառման  2024HLHP3Y ծածկագրով,  ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի «ա  և  «բ ենթակետերի պահանջների դրույթներով, որոշում եմ՝
1.Ճանաչել քաղաքացիներ ՝ Անդրանիկ Վարդգեսի Քևնակսզյանի և Սիլվա Վարդգեսի Վանցյանի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բյուրակն բնակավայրի 1-ին փողոց 82բնակելի տուն  հասցեի 08-033-0015-0025 կադաստրային ծածկագրով հողամասի տարածքում գտնվող 0,3010 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված բնակելի տան  նկատմամբ:
2. 2001 թվականի մայիսի 15-ից հետո /2017 թվական/ ինքնակամ կառուցված 63,7 քառակուսի մետր մակերեսով  շվաքարանը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
3. Շինության օրինականացման համար հաշվարկված ընդհանուր գումարը կազմում է  20,500 (քսան հազար հինգ հարյուր) դրամ:
4. 2024 թվականին կառուցված 43,0 քառակուսի մետր մակերեսով շվաքարանը թողվել ինքնակամ:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի համասեփականատերերին  պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
6.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: