Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդհոդվածի 1-ինմասի 21-րդ կետի, 102-րդ հոդվածի 4-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 2-ի N 286 որոշմամբ հաստատված «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի» 44-րդ կետի «դ» ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետության վարչապետի 2001 թվականի oգոuտոuի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի oգտագործման ժամանակավոր uխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 28-ի N 29 դրական եզրակացությունը, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիա համայնքիավագանու 2020 թվականի հուլիսի 10-ի թիվ 43-Ա որոշումը և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվել է ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիայիհամայնքիսեփականությանը հանդիսացող /բնակավայր՝ Ջրաձոր/ 08-096-0317-0013 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,04 հեկտար արոտ հողատեսքի հողամասի համար Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի ղեկավարի և քաղաքացի Գևորգ Մելիքյանի միջև /հետագայում քաղաքացի/ կնքված 2009 թվականի փետրվարի 25-ի հողի վարձակալության պայմանագիրը և վարձակալի կողմից նշված հողամասից 0,04 հեկտար հողամասի համար քաղաքացու և «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության (այժմ` «ՄՏՍ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերություն) միջև (հետագայում՝ ընկերություն) կնքված 2009 թվականի մարտի 26-ի հողի ենթավարձակալության պայմանագիրը, համաձայն որի՝ ընկերության կողմից հողամասում տեղադրվել և ներկայումս շահագործվում է շարժական կապի բջջային կայան, ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիա համայնքիավագանին
ո ր ո շ ու մ է. 1. ՀայաստանիՀանրապետությանՇիրակիմարզիԱմասիայիհամայնքիսեփականությանը հանդիսացող (բնակավայր՝ Ջրաձոր )էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակությոան 0.04 հեկտար հողամասը(կադաստրային ծածկագիրը` 08-096-0317-0013, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 02022021-08-0061) ուղղակի կարգով 40000 (քառասուն հազար) ՀայաստանիՀանրապետության դրամ ամսական վարձավճարով վարձակալության տրամադրել «ՄՏՍ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանին.
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Ընկերության հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր։
3. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։ |