Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների, 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 24-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 4 բնակելի տուն հասցեում գտնվող 08-010-0040-0011 կադաստրային ծածկագրով 0,09075 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, բնակելի նշանակության շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով քաղաքացի Կարինա Սերգեյի Վահանյանի դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
Որոշում է 1.Ճանաչել Կարինա Սերգեյի Վահանյանի /ծնված՝ 16/07/1962 թվականին, անձնագիր՝ BA1064864/, սեփականության իրավունքը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 24-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 4 բնակելի տուն հասցեում գտնվող 08-010-0040-0011 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող 0,09075 հեկտար մակերեսով հողամասի և այդ հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 116,3 քառակուսի մետր ներքին և 142,52 քառակուսի մետր արտաքին ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ:
2.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Կարինա Սերգեյի Վահանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |