Քաղաքացի Անդրանիկ Գնելի Վարդանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 26-րդ փողոց 29/1 հողամաս հասցեի 08-010-0048-0047 կադաստրային ծածկագրերով հողամասի տարածքում գտնվող 0,009827 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա 2001 թվականի մայիսի 15-ից հետո/ 2020թվականին/ կառուցված հասարակական նշանակության խանութի նկատմամբ իր սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:
Հաշվի առնելով, որ 0,009827 հեկտար մակերեսով հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, շենքերը և շինությունները կառուցված չեն ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կադաստրի կոմիտեում հաշվառման 2024XPXUNE ծածկագրով, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման 1-ին կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերի, 13-րդ կետի «ա և «բ ենթակետերի պահանջների դրույթներով, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում գտնվող, Անդրանիկ Գնելի Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող /հիմք՝անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 15122018-08-0025/08-010-0048-0047 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,009827 հեկտար հողամասում /հասցեն՝ մարզ Շիրակ, Ամասիա համայնք, գյուղ Ամասիա, 26-րդ փողոց, 29/1 / ինքնակամ կառուցված 63,77 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և դա համարել քաղաքացու սեփականությունը։
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի բյուջե պետք է վճարի 68400 (վաթսունութ հազար չորս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճար:
3. Սույն որոշումից բխող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման՝ քաղաքացու միջոցներով։