Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգի 9-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավարին 2024 թվականի դեկտեմբերի 26-ի Կարուշ Վիլիկի Կարապետյանի կողմից ներկայացված դիմումը
որոշում եմ՝
Կարուշ Վիլիկի Կարապետյանին տալ շինարարության թույլտվություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրի 2-րդ փողոց թիվ 32 հասցեում գտնվող վարչական շենքի երկրորդ հարկ կառուցման շինարարական աշխաատանքներ իրականացնելու համար: