Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի,ՀայաստանիՀանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 8-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետերի դրույթներով և հիմք ընդունելով ՀայաստանիՀանրապետությանվարչապետի2001 թվականի oգոuտոuի 13-ի թիվ 599 որոշմամբստեղծվածհողերի oգտագործմանժամանակավորuխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2020 թվականի փետրվարի 28-ի թիվ 29 դրական եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանին
որոշում է.
1. Հաստատել՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի (բնակավայր՝ Ողջի) հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը, որով նախատեսվում է` համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտ հողատեսքի 0.04 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 08-091-0109-0022)փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության՝ կապի օբյեկտների գործառնական նշանակության կատեգորիա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասը օտարելու, այդ հողամասում «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարժական կապի կայան տեղադրելու և վերջինիս գործառնական նշանակությանը համապատասխան հողօգտագործում ապահովելու համար:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար՝ Ջեմմա Հարությունյանին՝
1) ապահովել սույն որոշումից բխող անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը,
2) հողամասինպատակայիննշանակությանփոփոխությանևհողերիընթացիկհաշվառմանտվյալներիհիմանվրահամայնքիհողայինհաշվեկշռումկատարելհամապատասխանփոփոխություն: