Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի ավագանու 2024 թվականի ապրիլի 18-ի թիվ 42-Ա որոշումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 4/1 արձանագրությունը.
որոշում եմ
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա համայնքի /բնակավայր Զարիշատ/ սեփականությունը հանդիսացող 08-038-0116-0008 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 5,13004 հեկտար անջրդի, 2-րդ կարգի խոտհարքը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 25 տարի ժամկետով, 33400 (երեսուներեք հազար չորս հարյուր) դրամ տարեկան վարձավճարով վարձակալության տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, Արման Դավթի Մխոյանին (անձնագիր՝ AS0430375, տրված՝ «01.02.2019թվականին», 034-ի կողմից) և կնքել հողի վարձակալության պայմանագիր:
2. Պարտավորեցնել վարձակալին՝ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները սահմանված կարգով և ժամկետում ենթարկել պետական գրանցման: